Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը՝ այն անվանելով «ԱՄՆ-ի նոր տարածք»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը վերահսկողություն է իրականացնում շՀորմուզի նեղուցի նկատմամբ։ Նախօրեին նա նաև նշել էր, որ Իրանը պատրաստակամություն չի ցուցաբերում հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի պայմաններն ընդունելու հարցում։ Դրանից հետո Թրամփն ասել էր, որ Հորմուզի նեղուցը ամերիկյան տարածք հայտարարելը «հիանալի գաղափար» է։
