ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի էջում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզի պատկերը՝ մակագրելով այն «ԱՄՆ նոր տարածք»։ Թրամփի հրապարակած քարտեզում Իրանի և Օմանի միջև գտնվող…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցի էջում հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզի պատկերը՝ մակագրելով այն «ԱՄՆ նոր տարածք»։
Թրամփի հրապարակած քարտեզում Իրանի և Օմանի միջև գտնվող Հորմուզի նեղուցը վերցված է շրջանագծի մեջ, իսկ պատկերի վերևում անգլերենով տեղադրված է «New U.S. Territory» («ԱՄՆ նոր տարածք») գրությունը։
Հիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ, հայտնում է Anadolu-ն։
Նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման, ինչպես նաև հրադադարի պահպանման հարցով բանակցությունների վերջին զարգացումները։
Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել երկու հարցերով բանակցությունների ընթացիկ վիճակի վրա, հավելել են աղբյուրները։
