
Խորհրդարանը քննարկում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։ Ընթանում է ելույթների փուլը։
Իր խոսքում անդրադառնալով դատաիրավական համակարգի խնդիրներին՝ ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանն ասաց. «Կալանքը չպետք է լինի գործիք, որպես զենք՝ իշխանության ձեռքերում, բայց ՀՀ-ում այդպես է: Մի դատավորի հետ կապված հանգամանք ներկայացնեմ, որի առաջխաղացումն ի դեպ ամենից շատ դուք եք ապահովել: Ասում են՝ այդ դատավորը փողոցով քայլելիս, երբ տեսնում է մարդկանց, տխրություն է գալիս իր դեմքին ու հոգուն: Երբ հարցնում են՝ ինչի՞ց ես տխրել, ասում է՝ այսքան մարդ եմ տեսնում ու ես իրենց կարայի կալանավորած լինեի»: