
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը, այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը՝ պահանջելով որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել Երևանի Ալեք Մանուկյան 11 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի բոլոր նյութերը:
Դատական նիստ է նշանակվել 2027 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:30-ին։
Օգոստոսի 5-ին էլ «Մուլտի Ուելնեսը» դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին՝ պահանջելով անվավեր ճանաչել գործարքը միակողմանիորեն կասեցնելու որոշումը։