Սրբազանի գործը Բեն Լադենի հետ համեմատելը աբսուրդ է․ Լևոն Քոչարյան

Աբսուրդը հասել է նրան, որ քիչ առաջ այստեղից ԱԺ փոխնախագահի աթոռը զբաղեցնող մարդը Բագրատ սրբազանի շինծու գործը համեմատեց միջազգային ահաբեկիչ Բեն Լադենի հետ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանի խոսքերին։

«Բեն Լադենի ահաբեկչությունից զոհվել է գրեթե 3000 մարդ, իսկ ՔՊ-ի վարած քաղաքականության պատճառով զոհվել է դրանից մոտ 2000-ով ավելի մարդ։ Բեն Լադենին սպանել, շպրտել են օվկիանոս՝ առանց գերեզման թողնելու, ՔՊ-ն մինչև հիմա իշխանության է»,- նշել է Քոչարյանը։

Leave a Comment