Մոսկվայի՝ ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
2025 թվականին Հասանովը զրկվել էր ռուսական քաղաքացիությունից։ Նույն տարվա հունիսին նա ձերբակալվել էր և տեղափոխվել Միգրանտների ժամանակավոր պահպանման կենտրոն։
Ի պատասխան, օգոստոսի 17-ին Բաքուն հեռահար ձերբակալել է և հետախուզում հայտարարել երեք ռուսաստանցիների նկատմամբ։ Նրանց թվում են ՌԴ Տրանսպորտի նախարարության ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Չադաևը, «Москва 24»-ի հաղորդավար Իվան Կնյազևը և քաղտեխնոլոգ Սեմյոն Ուրալովը։ Նրանք մեղադրվում են յութուբյան հաղորդման ժամանակ Ադրբեջանի նկատմամբ «ատելության հրահրման» և «ահաբեկչական գործողությունների կոչերի մեջ»։
2025 թվականի ամառվանից Ադրբեջանի և Ռուսաստանի իշխանությունները հետապնդում են միմյանց քաղաքացիներին։ Այդ ամենը սկսվեց այն բանից հետո, երբ ՌԴ տարածքում ռուսական ուժայինները սկսեցին բերման ենթարկել և խուզարկել ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին։ Ադրբեջանն իր հերթին ձերբակալել է ռուսական պետական մի քանի լրատվամիջոցների աշխատակիցներին և 11 ռուսաստանցու, որոնք հիմնականում զբոսաշրջիկներ են և ռելոկանտներ։ Մի քանի ամիս անց լրատվամիջոցների ներկայացուցիչներն ազատ արձակվեցին, իսկ մյուսները դատապարտվեցին և գտնվում են Ադրբեջանի բանտերում։
Լուսանկարը՝ APA գործակալությունից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter