Անիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ – Նորություններ 18.08.2026

Լուսանկարը՝ armenpress.am

Լուսանկարը՝ armenpress.am

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում Օրբանը նշել է, որ Հայաստանի քաղաքացիների՝ վերջին ընտրական գործընթացին ակտիվ մասնակցությունը վկայում է ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի եվրոպական ապագային նրանց նվիրվածության մասին։

«Հունգարիան բարձր է գնահատում մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու զարգացող գործընկերությունը։ Բուդապեշտն ու Երևանը զգալի առաջընթաց են արձանագրել երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ, և վստահ եմ, որ առաջիկա տարիներին մեր բարեկամությունն ավելի կխորանա»,-նշել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը։

 

Leave a Comment