
«Երեկ դուք ահավոր վատ և շատ գռեհիկ եք արտահայտվել հայ ժողովրդի, ՀՀ շահը տասնամյակներով սպասարկող մեր ազգային կառույցների նկատմամբ»,- անդրադառնալով ՔՊ-ական Արման Եղոյանի՝ սփյուռքի վերաբերյալ երեկվա ելույթին, ասել է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Հիշեցնենք՝ Եղոյանն ասել էր. «Մի տարածված միֆ կա ՀՀ-ում՝ սփյուռքի և մեր հարաբերությունների վերաբերյալ։ Ասում են՝ ինչքան ավելի ուժեղ է սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը և հակառակը՝ ինչքան ավելի ուժեղ է Հայաստանը, այնքան ավելի ուժեղ է սփյուռքը։ Սա կատարյալ միֆ է, որովհետև ըստ սահմանման՝ զուտ ֆիզիկապես սփյուռքը ժամանակի ընթացքում կարող է հզորանալ միայն ՀՀ-ից նոր արտագաղթի ալիքների հետևանքով կամ սփյուռքյան այլ գաղթօջախներից ներգաղթի ալիքների հետևանքով։ Երբևէ որևէ հայկական գաղթօջախ չի հզորացել իր բնական սերնդափոխության հետևանքով»: