ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը ոչ պաշտոնական խողովակներով կապ է պահպանում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավարության հետ։
Axios պորտալն օգոստոսի 9-ին իր հերթին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Սպիտակ տան և ԻՀՊԿ-ի ղեկավարության միջև ոչ պաշտոնական կապուղիների առկայության մասին։
ԻՀՊԿ խոսնակ Հոսեյն Մոհեբին Թրամփի խոսքերը որակել է «սուտ և ֆանտազիաներ, որոնք առաջացել են պատերազմում պարտության և հուսահատության հետևանքով առաջացած մղձավանջներից»։
