Չինաստանը ներկայացրել է «Սուպերմեն» ռոբոտին, որը տեղից 2 մետր է ցատկում

Չինաստանը ներկայացրել է «Սուպերմեն» ռոբոտին, որը տեղից 2 մետր է ցատկում

Չինական ռոբոտաշինական «Unitree» ընկերությունը ներկայացրել է «Superman» անվանով անդրոիդին, որը տեղից կարողացել է 2 մետր բարձրությամբ ցատկ կատարել։ Ընկերությունը տեսանյութը հրապարակել է սոցիալական ցանցերում։ «Այս նոր մեքենայի մշակումը շարունակվում է երեք ամսից մի փոքր ավելի, և առաջիկա ամիսներին այն ունի հետագա զգալի բարելավման մեծ ներուժ»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Ռոբոտի առավելագույն արագությունը կազմում է 12,66 մ/վ։ Համեմատության համար՝ 100 մ վազքի համաշխարհային ռեկորդը պատկանում է Ուսեյն Բոլթին, որի առավելագույն արագությունը կազմել է 12,42 մ/վ։ 2026 թվականի Unitree-ն ներկայացրել էր նաև «GD01» կառավարվող ռոբոտը, որը ներկայացվում է որպես տրանսպորտային միջոց։ Ռոբոտի կառուցվածքում նախատեսված է նստատեղ, որտեղ կարող է նստել վարորդը։ Մեքենան պատրաստ է սերիական արտադրության, իսկ դրա մեկնարկային գինը 650 հազար դոլար է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment