Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը մտնում է զորամասեր․ Պապիկյանը նոր հրաման է տվել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ տարվող համակարգային պայքարի մասին: Զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ…

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ տարվող համակարգային պայքարի մասին:

Զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ իրականացվում է համակարգային պայքար։ Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և համապատասխան գրառում կատարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներից ձևավորված սպաների խմբերն իմ հրամանով կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայող սպաներին, ինչպես նաև զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով»,- գրել է նախարարը:

Leave a Comment