Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որոնցում նա Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի վրա հարձակումները. հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Հազեմ Քասեմը: ՀԱՄԱՍ-ը նաև խնդրել է Թրամփին ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի վերջինս անցնի հատվածում հակամարտության կարգավորման ծրագրի երկրորդ փուլի պայմանավորվածությունների կատարմանը։
«ՀԱՄԱՍ-ը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որոնցում նա Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները Գազայի վրա: Սա հաստատում է նախագահ Թրամփի հավատարմությունը կրակի դադարեցման կուրսին»,- Քասեմի հայտարարությունն է մեջբերում ՀԱՄԱՍ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թրամփը Իսրայելին կոչ էր արել դադարեցնել հարձակումները Գազայի հատվածի վրա՝ հաստատելով կրակի դադարեցման մասին համաձայնագրի իրագործմանն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը:
