Նիկոլի պոպուլիստական թակարդը – BlogNews.am



Նիկոլը կրկին ընկել է ՀԴՄ-ի հետևից. Ծաղկաձորից մի կարճ տեսանյութ է հրապարակել ու պայման դրել.«Առաջիկայում գործարկելու ենք համակարգ, որը ցույց է տալու, թե ՀԴՄ կտորնների ստացման իմաստով որ համայնքներն են առաջատար: Լավ ցուցանիշներ ունեցող համայնքները լրացուցիչ բոնուսներ կստանան սուբվենցիոն ծրագրերով»:
 
Առաջին հայկացքից կարող է թվալ, թե այս նորամուծությունը ստվերային տնտեսության դեմ պայքարի և հարկային մուտքերի ավելացման հնարամիտ միջոց է ընդամենը, մինչդեռ իրականում Նիկոլի  «զածեյա»-ն բացահայտում է այն ճահճի ամբողջական խորությունը, որի մեջ հայտնվել է Հայաստանյան տնտեսությունը:
 
Ինչպես հայտնի է, արտաքին տնտեսական սահմանափակումները  հանգեցրել  են մաքսային մուտքերի և արտաքին առևտրից գոյացող հարկերի նվազման կամ առնվազն դրանց աճի տեմպի դանդաղեցման։ Ահա հենց սա է պատճառը, որ Նիկոլը ստիպված է առավելագույնի հասցնել ներքին հարկային ռեսուրսների մոբիլիզացիան։ ՀԴՄ-ների հետևից այս աստիճան ընկնելը խսում է այն մասին, որ բյուջեի եկամտային մասի կատարողականը լրջագույն կասկածի տակ է, ուստի մարդը փորձում է «քամել» ներքին շուկան։Այսինքն՝ փոխանակ միջոցներ ձեռնարկի ու ասենք նույն ռուսների հետ առևտրի հարցը լուծի, տնտեսությունը դնի բնականոն զարգացման, կայուն արտահանման և դիվերսիֆիկացված ներդրումների ռելսերի վրա, գժի նման ընկել է տեղացիների հետևից՝ ինչ-որ նախապայմաններ դնելով. այսուհետ Նիկոլի ողորմածությանը կարժանանան միայն այն բնակավայրերը, որոնց բնակիչները ՀԴՄ հավաքելու հարցում կլինեն ամենահետևողականը:Ուզո՞ւմ եք լավ ապրել, ՀԴՄ վերցրեք, եթե չեք վերցնում, մեղքը՝ ձեր վիզը. ահա այսպիսին է  Նիկոլի պոպուլիստական թակարդը:
Գժանոց…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment