ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ արձանագրել է թերլիցքավորում «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1): Տեղեկացնում ենք, որ տնտեսավարողին պատկանող տասնյակից ավելի գազալցակայաններում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝
- թերլիցքավորում,
- չստուգաչափված չափիչ միջոցների օգտագործում,
- կապարակնիքների ապօրինի հեռացում՝ խախտումների հայտնաբերումից հետո,
- արագ արձագանքման QR կոդերի բացակայություն։
Վերջին ստուգմները ևս վկայում են, որ գազալցակայանը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի էական խախտումներով՝ թերլիցքավորմամբ։ Արդյունքում կրկին կասեցվել է Երևան քաղաքի Ռուբինյանց 41/1 հասցեում գործող գազալցակայանի գործունեությունը։ Կազմակերպության տնօրենին կրկին անգամ հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։ Կրկին հորդորում ենք սպառողներին զերծ մնալ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից լիցքավորում իրականացնելուց՝ Ձեր իսկ շահերից ելնելով։ Տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը վառելիքի իրացման ոլորտում և օրենքով սահմանված կարգով արձագանքելու է յուրաքանչյուր այն դեպքին, երբ տնտեսավարողի գործողությունների հետևանքով խախտվում են սպառողների իրավունքները։
