ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանն ասաց, որ այսօրվա ելույթը վերնագրել է այսպես՝ «Թքած ունենալու նուրբ արվեստը»:
Հիշեցնենք՝ քննարկվում է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը: «Ուժեղ Հայաստանն» առաջադրել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը:
Սարգսյանը խոսեց Սամվել Կարապետյանի մասին, անդրադարձավ նրա՝ «թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ» արտահայտությանը, ապա ընթերցեց Պատկանյանի բանաստեղծությունը:
***
«Ուժեղ Հայաստան»-ից Վրույր Այվազյանը, անդրադառնալով ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի՝ «թքելու մասին» ելույթին, ասաց. «Երբ թքելու մասին խոսք է գնում, ինձ մոտ մի քաղաքական գործիչ է ասոցացվում… Ալեն Սիմոնյանի մասին է խոսքը»:
***
«Թքած ունենալու մասին պետք չի երբևէ խոսի՝ վերջին ութ տարվա պատասխանատվությունը կրող իշխանության որևէ ներկայացուցիչ: Մենք ամենածանր, ամենասև էջերը տեսել ենք: Հազարավոր զոհեր ենք տեսել: Ի դեպ, երբ նշված բառակապակցությունն օգտագործում եք, գիտակցում եք չէ՞, որ մարդիկ կարող է լինեն, որոնք հիշեն մեր զոհված հերոսների դիերը, մասունքները՝ սառնարանում, գետնին գցված»,- իր ելույթում ասաց ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավորի՝ «թքած ունենալու» մասին ելույթին: «Եկեք՝ էդ բառակապակցությունը էս նիստերի դահլիճից հեռու պահեք»,- հավելեց նա: