Բելգորոդի մարզում ուկրաինական հրթիռակոծության հետևանքով կա 6 զոհ. հայտնել են տեղի իշխանությունները։
Բացի այդ, տուժել է չորս մարդ, այդ թվում՝ 14-ամյա երեխա, հայտնել է նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը:
«Հարվածի վայրում այրվել է շինություն և վնասվել է մարդատար ավտոմեքենա»,- ավելացրել է Շուվաևը:
Ուկրաինան գնդակոծության և զոհերի մասին հաղորդագրությունները չի մեկնաբանել:
