Sotheby’s-ի աճուրդում 40 միլիոն դոլարով վաճառվել է Ferrari-ի՝ ամբողջությամբ էլեկտրական առաջին ավտոմեքենայի՝ «Ferrari Luce» մոդելի առաջին սերիական օրինակը։ «Շասսի 0» անվանումը կրող այս մեքենան «Ferrari Luce» մոդելի առաջին սերիական տարբերակն է։ Այն համալրված է հատուկ հուշատախտակով, իսկ վաճառքից ստացված հասույթը «Ferrari»-ն կուղղի բարեգործական նպատակներին։
Bloomberg-ի տվյալներով՝ այս գործարքը ռեկորդային է դարձել․ այն պատմության մեջ աճուրդում ամենաբարձր գնով վաճառված նոր ավտոմեքենան է։ Ferrari-ն իր առաջին էլեկտրական ավտոմեքենան ներկայացրել էր մայիսի 26-ին։ Դրանից հետո ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել էր ավելի քան 8 տոկոսով, ինչը համարժեք էր շուրջ 5 միլիարդ եվրոյի շուկայական կապիտալիզացիայի կորստին։
