Թավրիզ-Երևան օդային կապը վերականգնվում է. կլինեն շաբաթական երկու չվերթներ – Նորություններ 17.08.2026

Լուսանկարը` aftabnews.ir

Լուսանկարը` aftabnews.ir

Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը նոր թափ է ստանում. երկարատև դադարից հետո պաշտոնապես վերսկսվում են Թավրիզ-Երևան ուղիղ կանոնավոր ավիաչվերթները, ինչը կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջային և գործարար կապերի ակտիվացմանը:

Արևելյան Ադրբեջան նահանգի օդանավակայանների գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալի Նաել Քարամալեքին տեղական Aftab News լրատվամիջոցին տված հարցազրույցում հաստատել է օդային հաղորդակցության վերականգնման փաստը: Ըստ պաշտոնյայի՝ ուղևորափոխադրումների սպասարկումն իրականացնելու է իրանական Poya Airlines ավիաընկերությունը։

Ըստ հաստատված ժամանակացույցի՝ ինքնաթիռները կանոնավոր կերպով երթևեկելու են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Գլխավոր տնօրենի փոխանցմամբ՝ Թավրիզի միջազգային օդանավակայանից դեպի Հայաստանի մայրաքաղաք նորացված գրաֆիկով անդրանիկ թռիչքը նախանշված է արդեն այս հինգշաբթի:

Leave a Comment