Թեհրանը պատրաստվում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության սրման․ ԶԼՄ – armeniatoday.am

Թեհրանը նախապատրաստվում է ԱՄՆ-ի և Իրանի հետ ավելի լայնածավալ հակամարտությանը՝ զուգահեռաբար շարունակելով բանակցությունները Վաշինգտոնի հետ, գրել է The Wall Street Journal (WSJ)-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրն Իրանի ղեկավարությունը դիտարկել է ոչ թե պատերազմի ավարտ, այլ որպես առիթ՝ ռազմական կարողություններն ընդլայնելու համար։

Հղում անելով իրանական և արաբական աղբյուրներին՝ պարբերականը գրել է, որ Թեհրանում համաձայնագիրը համարել են նոր հարձակման համար ժամանակ շահելու պատրվակ։

Լրատվամիջոցը գրել է, որ ըստ ամերիկյան հետախուզության տվյալների՝ Թեհրանը վերջին երկու ամիսն օգտագործել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարական շղթան ամրապնդելու, ռազմական ղեկավար պաշտոններում վետերան հրամանատարների նշանակելու, ինչպես նաև հրթիռների ու ԱԹՍ-ների արտադրությունն արագացնելու համար։

Պարբերականը նշել է, որ այսպես կոչված հրադադարի ընթացքում Իրանն սկսել է հարձակումներ իրականացնել Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա և ընդլայնել գործողությունները Կարմիր ծովում՝ նպատակ ունենալով մեծացնել ճնշումը Սաուդյան Արաբիայի վրա և թանկացնել հակամարտության գինն ԱՄՆ-ի համար։

Միաժամանակ, Թեհրանը խստացրել է պահանջները Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու դիմաց և Վաշինգտոնից պահանջում է ամբողջությամբ հանել պատժամիջոցները, դադարեցնել ռազմական շրջափակումը, դուրս բերել ամերիկյան զորքերը տարածաշրջանից, ապաբլոկավորել իրանական ակտիվներն ու փոխհատուցել պատերազմական վնասները, հիշեցրել է լրատվամիջոցը։

ԱՄՆ և Իսրայելը փետրվարի 28-ին հարձակվել էին Իրանի վրա, ինչից հետո Իրանը փակել էր Հորմուզի նեղուցը։
Օգոստոսի 5-ին Թրամփը սպառնացել էր նոր հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը չբացի նեղուցը։ Օգոստոսի 7-ին Իրանը և Օմանը համաձայնության էին եկել նավագնացության 60-օրյա ժամանակավոր սխեմայի շուրջ։

Leave a Comment