Summer Prague Open․ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը հաղթել է – armeniatoday.am

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված Summer Prague Open 2026 միջազգային մրցաշարի կանանց պայքարում, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մրցաշարի A խմբում Մկրտչյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր։ Ընդհանուր հաշվարկում հայ շախմատիստուհին զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ կին մասնակիցների շրջանում գրավել է առաջին տեղը։

Մրցաշարն անցկացվել է օգոստոսի 7-15-ը։

Օգոստոսի սկզբին հրապարակված Հայաստանի լավագույն շախմատիստուհիների վարկանիշային աղյուսակում Մկրտչյանը 2360 միավորով զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը՝ զիջելով Մարիամ Մկրտչյանին և Էլինա Դանիելյանին։

2025 թվականի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Մկրտչյանը վերջին խաղափուլից առաջ 7 միավորով կիսում էր 5-10-րդ հորիզոնականները։

Leave a Comment