Բնությունը ժպտում է

Բնությունը ժպտում է

17.08.2026 | 00:08

Կգամ անպայման:

Կգամ, քանի որ դուք Իմ կարիքն ունեք:

Մի շտապեք, երկար ժամանակով մնացեք Ինձ մոտ:

Իմ այս արևալույսի, Իմ այս փառավոր մաքուր օդի, Իմ ներկայության ու Իմ խոսքի մեջ: Սրանք են, որ ինչ-որ մի ժամի օրը տոնական կդարձնեն անպայման:

Արևալույսը զվարթությամբ է լցնում մարդու սիրտը: Այդ բնության պայծառ ժպիտն է:

Մաքուր օդում շատ ժամանակ անցկացրեք: Արևը և օդը, վստահությունը և հավատքը Իմ ամենազորեղ դեղերն են: Վստահությունը Հոգու արյունն է, այդ նշանակում է պարուրել անձն աստվածային հոգով:

Հավատքն աստվածային հոգու հեղումն է մարդու հոգու մեջ:

Միտքը, հոգին ու մարմինը վերակազդուրման մշտական կարիքն ունեն:

Թող բարով գա` ասեք Իմ առանձնահատուկ վերաբերմունքին, որ ունեմ ձեր երկուսի նկատմամբ: Մոտեցեք Ինձ:

Հաճախ է բնությունը դառնում Իմ սպեղանին` հոգնած հոգիների ու սպառված մարմինների համար:

Մեկնաբանություններ

Leave a Comment