Թուրքիայում կրոնական շարժման գործով 200 կգ ոսկի է առգրավվել. կան կալանավորվածներ

Թուրքիայի ոստիկանությունը փողերի լվացման գործի հետաքննության շրջանակներում 200 կգ ոսկի է առգրավել և 38 մարդու ձերբակալել, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Գործը կապված է «Սուլեյմանջըլար» կրոնական շարժման հետ։ Հետաքննության տվյալներով՝ կազմակերպված հանցավոր խմբավորումը գլխավորել է շարժման առաջնորդ Ալիհան Քուրիշը։

Դատարանի որոշմամբ ձերբակալվածներից 32-ը, այդ թվում՝ Քուրիշը, կալանավորվել են, ևս վեց անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Առգրավված ոսկու ծագումը պարզվում է։

Քննությունը նաև ուսումնասիրում է կասկածյալների հետ կապված ընկերությունների ֆինանսական գործարքները։ Թուրքիայի Ֆինանսական հանցագործությունների հետաքննության վարչության (MASAK) տվյալներով՝ ընկերություններից մեկի բանկային գործառնությունների ծավալը 2017–2026 թվականներին գերազանցել է 66,2 միլիարդ թուրքական լիրան (մոտ 1,4 միլիարդ դոլար)։

Զեկույցում նշվում են նաև ընկերությունների միջև խոշոր փոխանցումներ և արտասահմանյան ֆինանսական գործառնություններ։ Մասնավորապես, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի հետ կապված գործառնությունների շրջանակներում միջոցների արտահոսքը կազմել է մոտ 8 միլիարդ թուրքական լիրա (մոտ 167 միլիոն դոլար)։

Leave a Comment