Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ստավրոպոլի երկրամասում փրկարարները և կամավորները շարունակում են որոնել վեցամյա տղային, որին Եգորլիկ գետի ուժեղ հոսանքը քշել է ջուրը։ 

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։ Երեխան հոր հետ զբոսնել է տան հարևանությամբ գտնվող գետի մոտ։ Նախնական տեղեկություններով՝ տղան սայթաքել է ափին և հայտնվել ջրում։

Հայրը փորձել է անմիջապես օգնության հասնել որդուն, սակայն ուժեղ հոսանքը խանգարել է նրան։ Երեխան անհետացել է ջրի տակ։

Որոնողական աշխատանքներին միացել են փրկարարներն ու կամավորները։ Քննիչները հարցաքննում են ականատեսներին և փորձում պարզել դեպքի բոլոր հանգամանքները։ Դեպքի վերաբերյալ ուսումնասիրություն է սկսել նաև դատախազությունը։

Past.am-ը կհետևի երեխայի որոնումների և քննության հետագա ընթացքին։

Leave a Comment