Ադելիա Պետրոսյանը մարզումներից լուսանկարներ է հրապարակել

15 Օգոստոսի 2026, 15:50

2026 թվականի հուլիսին Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալուց հետո գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը առաջին անգամ մարզումներից լուսանկարներ է հրապարակել։

Մի քանի շաբաթ շարունակ գեղասահորդուհու մասին նորություններ չկային, ինչը մտահոգություն էր առաջացրել՝ հաշվի առնելով միջազգային ասպարեզում նրա ակտիվ ելույթները։

Աղբյուրների փոխանցմամբ՝ մարզուհին դադար էր վերցրել ֆիզիկական և հոգեբանական վերականգնման համար։ Հուլիսի վերջին նա դեռ նոր ծրագրեր և հստակ մարզիչ չուներ։ Պետրոսյանը չի հայտնել, թե որտեղ և ում ղեկավարությամբ է այժմ անցկացնում իր մարզումները։

Leave a Comment