Թրամփը Նյու Յորք նահանգի Գարդեն Սիթի քաղաքում նախընտրական միջոցառման ժամանակ հայտարարել է, որ Իրանի «պարտությունից հետո» Հորմուզի նեղուցը շուտով կանվանվի ԱՄՆ տարածք, հայտնում է The Independent-ը։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Կազեմ Ղարիբաբադին, արձագանքելով Թրամփին, հայտարարել է, որ նեղուցը հնարավոր չէ գրավել սոցիալական ցանցում գրառում կատարելով, ավիակրի օգնությամբ, հրաման արձակելով կամ նախընտրական ելույթով։
«Հորմուզի նեղուցը եղել է իրանական, իրանական է և կմնա իրանական։ Այն կփակվի և կբացվի միայն Իրանի հրամանով»,- գրել է Ղարիբաբադին X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ Իրանը կշարունակի պահպանել նեղուցի շրջափակումը, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել իր կրած «ծանր ռազմավարական պարտությունները» և չի հրաժարվել «պատրանքային հայտարարություններից»։
ԱՄՆ և Իրանի փետրվարի 28-ին հարձակվել էին Իրանի վրա, ինչից հետո Իրանը փակել էր Հորմուզի նեղուցը։ Օգոստոսի 13-ին Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ վերահսկում են ռազմավարական ջրային ուղին․ Թեհրանը պնդել էր, որ նեղուցը գտնվում է Իրանի կառավարման ներքո, մինչդեռ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ի «լիակատար վերահսկողության» մասին։
Օգոստոսի 5-ին Թրամփը սպառնացել էր նոր հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը չբացի նեղուցը։ Օգոստոսի 7-ին Իրանը և Օմանը համաձայնության էին եկել նավագնացության 60-օրյա ժամանակավոր սխեմայի շուրջ։
