Չինական մեքենաների բումը` նավերի դեֆիցիտի պատճառ

Չինական մեքենաների բումը` նավերի դեֆիցիտի պատճառ

Չինական ավտոմեքենաների արտահանման աննախադեպ աճի պատճառով աշխարհում առաջացել է դրանց տեղափոխման համար նախատեսված նավերի սուր դեֆիցիտ։ The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ նավով բեռնափոխադրման արժեքը տարեսկզբից աճել է 65%-ով։

​Մասնագիտացված նավերը վարձակալված են տարիներ առաջ, ուստի որոշ դեպքերում մեքենաներն արդեն սկսել են տեղափոխել այլ ապրանքների համար նախատեսված սովորական բեռնարկղերով։

​Mobility Global-ի կանխատեսմամբ՝ 2026 թվականին Չինաստանը կարտահանի շուրջ 10 մլն ավտոմեքենա՝ 2019-ի 600 հազարի դիմաց։ Ընդամենը հինգ տարում երկիրը վերածվել է ավտոմեքենաների աշխարհի խոշորագույն արտահանողի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment