Նիկոլն ակնհայտորեն քսմսկվում է ռուսներին՝ փորձելով նրանցից ինչ-որ բան «քերել»



Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահությունը «Ուժեղ Հայաստանին» անցնելու փաստը մեկնաբանելով՝ «Բառիգի» ինադու ՔՊ խմբակցության քարտուղար նշանակված «Civic»-ի Վալոդը հայտարարել է, թե դա իրենց կողմից մտածված հնարքի արդյունք չէ. ոչ թե ընդդիմությանն են թողել այդ գործառույթը, այլ քանի որ Դոնթի բանաձևով տեղի է  ունենում ընտրություն, իրենք ուղղակի չեն հասցրել վերցնել այդ հանձնաժողովը, ինչը չի ունենալու բացասական հետևանքներ եվրոպական ինտեգրման հարցում, քանի որ ՔՊ-ն ունի մեծամասնություն:
 
Տեղի ունեցածը Մատվիենկոյի հետ խորհրդավոր հարաբեությունների մեջ գտնվող Սիմոնյան Ալենի վերադարձի փաստի հետ համադրելիս, որի արդյունքում Նիկոլը փաստացի լիկվիդացրեց ամենակարկառուն արևմտամետի համարում ունեցող Գրիգորյան Արմենին՝ մեսիջ հղելով Մոսկվային, ստացվում է բավական հետաքրքիր պատկեր. Նիկոլն ակնհայտորեն քսմսկվում է ռուսներին՝փորձելով նրանցից ինչ-որ բան «քերել». առջևում ձմեռ է,և  Նիկոլը խնդիր ունի անել այնպես, որ դեպի Հայաստան գազամատակարարումը  չխաթարվի, մարդիկ չհիշեն հեռավոր ու ցուրտ 90-ականները, որ հանկարծ 2027-ին իշխանափոխություն չլինի. նույնիսկ ամենաթունդ նիկոլականները, եթե զգան՝ վերադառնում են 90-ականները, դառնալու են կատաղի ընդդիմադիր:
 
Հարց պետք է առաջանա՝ բա Արևմո՞ւտքը: Բացառված չէ, որ հենց Արևմուտքի թույլտվությամբ ու վերահսկողության ներքո է Նիկոլը նման խաղեր տալիս. նրանց համար այստեղ Նիկոլի իշխանության պահպանումը չափազանց կարևոր է: Վճռորոշ նշանակություն կունենան թերևս ուկրաինական ճակատում զարգացումները, և թերևս այս հաշվարկով էլ Նիկոլը ժամանակ է  ձգում՝ Լուկաշենկոյին մեղադրելով իր արկածախնդիր քաղաքականության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment