ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացնում ԱԲ մրցավազքում

ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացնում ԱԲ մրցավազքում

Վաշինգտոնը մտադիր է զգուշացնել ԱՄՆ-ի նախաձեռնած Pax Silica տեխնոլոգիական դաշինքի անդամներին. նրանք կհեռացվեն կառույցից, եթե միանան չինական AI (արհեստական բանականություն) ծրագրերին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

​Գործակալության տվյալներով՝ Պետքարտուղարությունը նախատեսում է նամակ ուղարկել 35 պետության՝ պահանջելով կողմնորոշվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցավազքում։ Ներկայումս միակ երկիրը, որը միաժամանակ մասնակցում է և՛ ամերիկյան, և՛ չինական նախաձեռնությանը, Ղազախստանն է։

​Հիշեցնենք, որ Pax Silica-ն ստեղծվել է կիսահաղորդիչների և AI տեխնոլոգիաների արտադրության շղթաներ զարգացնելու նպատակով։ Դաշինքին անդամակցում են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսրայելը, Հնդկաստանը և այլ պետություններ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment