2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել. Տիգրան Ջրբաշյան

15 Օգոստոսի, 2026

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նախորդ գրառումների շարունակությունը՝ հասկանալու, թե հրապարակվող «դեպքերի» թվերն իրականում ինչ են նշանակում։

Այս անգամ՝ ՄՌՏ-ի մասին։

2026թ. առաջին կիսամյակի հրապարակված տվյալներից առանձին չի երևում՝ քանի ՄՌՏ հետազոտություն է փոխհատուցվել։

Իսկ գնահատման համար հատկապես երկու ցուցանիշ է հետաքրքիր․

քանի՞ ՄՌՏ է կատարվել 1,000 ապահովագրվածի հաշվով,

և միջինում քանի՞ ՄՌՏ է կատարվել այն մեկ անձի հաշվով, որն իրականում ստացել է այդ ծառայությունը։

Առաջինը թույլ է տալիս համեմատել համակարգի ինտենսիվությունը այլ երկրների հետ, երկրորդը՝ հասկանալ կրկնվող հետազոտությունների չափը։

Հետևաբար պարզ հարց Հիմնադրամին․ 2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել, քանի՞ եզակի անձ է ստացել այդ ծառայությունը, և ինչքա՞ն են այս երկու ցուցանիշները»։

Leave a Comment