ԱԹՍ-ների հարվածներից Ռոստովում 1000 մարդ հոսանքազրկվել է

ԱԹՍ-ների հարվածներից Ռոստովում 1000 մարդ հոսանքազրկվել է

Գիշերը Ռոստովի մարզի ուղղությամբ ԱԹՍ-ների և հրթիռների զանգվածային հարձակում է տեղի ունեցել։ Նահանգապետ Յուրի Սլյուսարի խոսքով՝ ՀՕՊ ուժերը տասնյակ անօդաչուներ են խոցել։

​Հարվածների տակ են հայտնվել Չերտկովսկի, Միլերովսկի և Վերխնեդոնսկի շրջանները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

​Միլերովսկի շրջանում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով 7 բնակավայրի շուրջ 1000 բնակիչ մնացել է առանց հոսանքի։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment