Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունն օդում գերազանցել է ամբողջ շաբաթ

Կենտրոն և Արաբկիր համայնքներում օդում փուշու պարունակությունն ամբողջ շաբաթ (օգոստոսի 5-6-ը) գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, հայտնել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ՊՈԱԿ-ից։

Շենգավիթում փոշին գերազանցել էօգոստոսի 5-6-ը և 9-ին, իսկ Նոր Նորքում՝ օգոստոսի 5-ին։

Նշվում է, որ ազոտի երկօքսիդի պարունակությունը նույնպես գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ օգոստոսի 5-6-ը և 8-9-ը, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ իսկ Արաբկիրում և Շենգավիթում չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Leave a Comment