Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 15-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 15-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օգոստոսի 14-19-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում ցերեկը կանխատեսվում է 32-34 աստիճան տաքություն։

Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է 22-26 աստիճան տաքություն։

Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է 22-25, նախալեռնային շրջաններում՝ 29-31 աստիճան տաքություն։

Գեղարքունիքի մարզում ցերեկը կանխատեսվում է 19-23 աստիճան տաքություն։

Լոռու մարզում ցերեկը կանխատեսվում է 19-22 աստիճան տաքություն։

Տավուշի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է 20-23, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։

Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է 19-22, նախալեռնային շրջաններում՝ 27-32 աստիճան տաքություն։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է 29-32, հովտային շրջաններում՝ 31-34 աստիճան տաքություն։

Արմավիրի մարզում ցերեկը կանխատեսվում է 31-34 աստիճան տաքություն։

Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է 23-26, նախալեռնային շրջաններում՝ 32-35 աստիճան տաքություն։

Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է 19-22, նախալեռնային շրջաններում՝ 25-28, հովտային շրջաններում՝ 32-34 աստիճան տաքություն։

Արցախում կանխատեսվում է մինչև 30 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment