Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հնդկաստանի հյուսիսային Ուտարաքհանդ նահանգում կառուցվող թունելի փլուզման հետևանքով յոթ բանվոր զոհվել է, ևս մեկը համարվում է անհետ կորած։ Այդ մասին լրագրողներին հայտնել են նահանգի ոստիկանությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Միջադեպը տեղի է ունեցել երկկիլոմետրանոց թունելի ներսում սողանքի հետևանքով։ Արտակարգ պատահարի պահին թունելում գտնվել է ավելի քան 20 բանվոր, նրանցից 14-ը փրկվել են։

Փլուզման վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը։ Դրանում ներգրավված են տարերային աղետների արձագանքման ազգային ուժերը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment