«Ուկրաինայում հրադադար չի լինի»․ Լավրով

Ուկրաինայում հրադադար չի լինի։ Այս մասին «Вести»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Նրա խոսքով՝ Ռուսաստանը կուժեղացնի հարվածներն այն ամենին, ինչը արևմտյան երկրներից…

Ուկրաինայում հրադադար չի լինի։ Այս մասին «Вести»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կուժեղացնի հարվածներն այն ամենին, ինչը արևմտյան երկրներից աջակցում է Կիևի ռազմական ներուժին։

«Մենք դա արդեն անում ենք, և նրանք արդեն սկսում են տրտնջալ»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն այն ժամանակ, երբ ձեռք բերվի երկարաժամկետ և հուսալի կարգավորում։

«Եթե հիմա հանկարծ կանգ առնեինք շփման գծում, ըստ էության, թույլ կտայինք ջնջել մեր պապերի ու նախապապերի սխրանքը, որոնք հաղթել են նացիզմին։ Դա հնարավոր չէ դիտարկել»,- հայտարարել է Լավրովը։

Leave a Comment