Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Մոսկվայի բոլոր օդանավակայանները անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։•Աշնանից Հայաստանում կսկսվի նոր կենսաչափական…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Մոսկվայի բոլոր օդանավակայանները անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։
•Աշնանից Հայաստանում կսկսվի նոր կենսաչափական փաստաթղթերի տրամադրումը մասնավոր գրասենյակների միջոցով։ Նոր նմուշի անձնագիրը ՀՀ քաղաքացիների համար կարժենա 28 650 դրամ և կտրվի 10 տարի ժամկետով։ Նույնականացման քարտը կարժենա 2 950 դրամ և կգործի 5 տարի։
•Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանը գրանցել է առաջին դրական արդյունքները։
•Տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է սահմանահատումների դրական հաշվեկշիռ։
•Ազգային ժողովում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։
•Խորհրդարանում ծավալվել է բանավեճ երկրի տնտեսական ապագայի և պետական պարտքի վերաբերյալ։
•Ռուսաստանի արտգործնախարարը մեկնաբանել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ու դերը տարածաշրջանում։