
«Սա քուչա չի, բազառ չի…ինքը ամեն դեպքում հայ ա, գուցե դաստիարակության պակաս ունեցող հայ ա, բայց ինքը հայ ա: Ես չեմ ուզում իրեն ատել, ձեզ էլ չեմ ատում, մենք ձեզ չենք ատում, բայց մի արեք նենց, որ էս ամենը դառնա զրոյական խաղ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը՝ խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստանին», մասնավորապես, Էդգար Ղազարյանին: «Մենք ընդամենը ձեզ ցույց տվեցինք՝ ինչպիսի տհաճ բան է, երբ մեկին անվանում են՝ սրիկա: Եթե դա գիտակցում եք ու էս տրամաբանությունը կիսում եք, անդրադարձեք: Որևէ թուլություն չկա՝ ասելու՝ ժողովուրդ ջան, կներեք»,- նշեց նա: