Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal Mattresses (PAN.am)

Մոտ 20 տարի առաջ Արամ Մնացականյանը մեկնարկել է իր բիզնես գործունեությունը՝ արտադրելով բարձրորակ ներքնակներ։

Սկզբում Արամն աշխատում էր սեփական ձեռքերով պատրաստած մեխանիկական հաստոցով, որն առ այսօր նորագույն հաստոցների կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում։

Տարիների ընթացքում Արամն ընդլայնել է արտադրական ծավալները, համալրել արտադրությունն ու ավտոմատացնում ներքնակների պատրաստման ամբողջ գործընթացը։

Այժմ Արամ Մնացականյանի Royal Mattresses ընկերությունը պատրաստում է մոտ 30 տեսակ ներքնակ` էկոնոմ դասից մինչև օրթոպեդիկ, ինչպես նաև բազմատեսակ անկողնային պարագաներ, վերմակներ ու ծածկոցներ:

Royal Mattresses-ի զարգացման ճանապարհին գործընկերներ են դարձել Ակբա բանկն ու լիզինգային շուկայի առաջատար Ակբա լիզինգը, որոնց աջակցությամբ էլ ընկերությունն ընդլայնվել է և արտադրությունը համալրել նորագույն հաստոցներով։

«Ի սկզբանե որոշել էինք արտադրել փափուկ կահույքի համար նախատեսված զսպանակային համակարգեր, և այդ մի զսպանակի պատմությունից սկսվեց մեր բիզնեսն ու վերածվեց ներքնակների, անկողնային պարագաների ու նաև մահճակալների արտադրության։ Ժամանակի ընթացքում, երբ արտադրանքի ծավալները մեծանում էին, անհրաժեշտություն առաջացավ ավտոմատացնել բոլոր գործընթացները։ Այս փուլում մեր գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի հետ աշխատում ենք մինչև այսօր։ Տարիներ անց սկսեցինք համագործակցել նաև Ակբա Լիզինգի հետ, որի աջակցությամբ էլ մի քանի հաստոց ձեռք բերեցինք»,- նշել է Royal Mattresses ընկերության տնօրեն Արամ Մնացականյանը։

Royal Mattresses ընկերությունն այժմ ունի չորս խանութ-սրահ Երևանում և Վանաձորում: Ընկերությունը շարունակում է զարգացնել իր արտադրությունն ու ընդլայնել գործունեությունը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Leave a Comment