Մարսելում իշխանությունները պայքարում են ծովը բարձրություններից ցատկելու դեմ

Մարսելում իշխանությունները պայքարում են ծովը բարձրություններից ցատկելու դեմ

Մարսելում երիտասարդների շրջանում լայն տարածում են գտնում ծովը բարձրությունից (ժայռերից և ափերից) ցատկելու վտանգավոր զվարճանքները, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում տեղի իշխանությունների մոտ:

Չնայած դեռևս 2006 թվականից գործող արգելքին, սոցցանցերի ազդեցությամբ այս երևույթը շարունակում է հանրաճանաչ մնալ զբոսաշրջիկների և տեղացիների շրջանում:

Վթարներն ու ծանր վնասվածքները կանխելու նպատակով Մարսելի մունիցիպալ ոստիկանությունը խստացրել է վտանգավոր հատվածների հսկողությունն ու պարեկությունը:

Միաժամանակ, քաղաքային իշխանությունները նախընտրում են կիրառել նաև կանխարգելիչ միջոցներ՝ տուգանքների փոխարեն առաջարկելով բացատրական զրույցներ, ինչպես նաև քննարկում են փրկարարների հսկողության ներքո անվտանգ հատուկ հարթակներ ստեղծելու և սոցցանցերում տեղեկատվական արշավներ իրականացնելու հնարավորությունները:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment