
Նիկոլը հերթական ստորության է գնացել. 2 ամսով կալանավորվել է Մարտուն Գրիգորյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Թերևս ավելորդ կլինի ասելը, որ տեղի ունեցածը բացառապես քաղաքական նպատակներով իրականացված հատուկ օպերացիա է, որի նպատակը Գյումրին ՔՊ-ացնելն է. Գրիգորյանը կարող էր դառնալ իրական բարյեր՝ քաղաքի բռնազավթման ճանապարհին. բոլոր այն ընդդիմադիրները, որոնք ունեն ռեսուրսներ ու բարի համբավ, վայելում են ազգաբնակչության առնվազը մի հատվածի աջակցությունը, դառնոււմ են Նիկոլի համար թիրախ:
Մյուս կողմից՝ Նիկոլը փորձել է վախեցնել ողջ ընդդիմադիր դաշտին՝ նպատակ ունենալով վախի և զգուշավորության մթնոլորտ ձևավորել այն տեղական հեղինակությունների շրջանում, որոնք կարող են գլխացավանք դառնալ ՔՊ-ի համար.ՔՊ-ում շատ լավ գիտեն իրենց հանրային վարկանիշի մակարդակը, ուստի այլ բան չի մնում, քան ուժայինների օգնությամբ ճանապարհ հարթելը:
Ուղղակի արձանագրենք՝ Հայաստանում քաղբանտարկյալների թիվը ևս մեկով ավելացավ: