«Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ) արտադրված պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակն անվտանգ է. այդ փաստն արձանագրվել է լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ: Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ լրատվական ծառայությունը։
«Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել պանրի այդ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրության, կասեցումը վերացնելու մասին»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ ՍԱՏՄ-ն իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության էր ներկայացրել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել էր, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter