Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 40 հազար անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Նրանցից ավելի քան 12 հազարը անչափահասներ են։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳ նախարարի տեղակալի…
Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 40 հազար անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Նրանցից ավելի քան 12 հազարը անչափահասներ են։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։
«Մինչև այս պահն արդեն իսկ ունենք 40 հազարից ավելի տեղահանված անձինք, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն: Նրանցից ավելի քան 12 հազարը անչափահասներ են»,- ասել է Ղազարյանը։
Անդրադառնալով այն քննադատություններին, թե ԼՂ-ից տեղահանվածներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու գործընթացը դանդաղել է՝ Ղազարյանը դա «նոնսենս» է անվանել։
Նրա խոսքով՝ բնակարանային ծրագիրը նպաստել է նաև քաղաքացիություն ստանալու համար դիմումների թվի աճին։ Ներկայում դիմումների թիվն ավելի մեծ է, քան արդեն քաղաքացիություն ստացած անձանց թիվը։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանն էլ հայտնել է, որ ԼՂ-ից տեղահանվածների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը թվայնացվել է, ինչն ավելի է հեշտացրել այն։
«Այս պահին ունենք Ղարաբաղից տեղահանված անձանց շնորհված 27 948 ՀՀ քաղաքացիություն, որից 8 676-ն այս տարվա ցուցանիշն է»,- ասել է Դավթյանը։