Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Գազպրոմ Արմենիայի» և տեսչական մարմնի աշխատակիցների՝ նորակառույցներում խախտումներով գազամատակարարման թույլտվություննե�…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Գազպրոմ Արմենիայի» և տեսչական մարմնի աշխատակիցների՝ նորակառույցներում խախտումներով գազամատակարարման թույլտվություններ տալու համար:
•ՆԳՆ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում Հովհաննավանքից և Սուրբ Հովհաննես եկեղեցուց խաչերի գողության դեպքերով:
•Վարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղարին և առաջադրել առաջիկա անելիքները:
•Սարգիս Խանդանյանը Նաև հայտարարել է, որ TRIPP-ը ենթակառուցվածքային նախագիծ է, ոչ թե տարածք կամ ռազմաբազա, և դրա շրջանակում որևէ այլ պետության անվտանգային ներկայություն չի նախատեսվում։ Անվտանգային ամբողջ գործառույթը վերապահված է ՀՀ-ին:
•Պատգամավորը հերքել է պնդումները, թե ՀՀ իշխանությունները դեմ են այլ պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
•Միացյալ Նահանգները ծրագրում է Իրանի նկատմամբ կիրառել աննախադեպ տնտեսական մեկուսացման և ծովային շրջափակման միջոցներ:
•Գերմանիայի արևմուտքում մոլեգնող խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանվել է ամբողջական բնակավայրի շուրջ 1800 բնակիչ: