«Վերին Լարս» անցակետով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

«Ռոսգրանստրոյ» դաշնային պետական հիմնարկը հայտնել է, որ Ռազմավիրական ճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Անցակետի աշխատանքների դադարեցման պատճառները չեն մանրամասնվում։

«Վերին Լարսը» Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև գործող միակ ցամաքային անցումն է, որն օգտագործվում է նաև ՀՀ-ի հետ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար։

The post «Վերին Լարս» անցակետով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է appeared first on Alphanews.

Leave a Comment