Ասուլիսի ներկայացած Նիկոլը, փորձելով ակնհայտորեն արդարացնել իր խոսքերի ու գործերի միջև գոյություն ունեցող անհաղթահարելի անդունդը, հայտարարել է, թե աշխարհում չկա կառավարություն, որն իր նախընտրական կամ գործունեության ծրագիրը 100%-ով իրականացրած լինի. մարդկության պատմության մեջ, ըստ Նիկոլի, չի եղել ու չի լինելու նման դեպք, հետևաբար՝ արդյունքում գնահատականը տալիս է ժողովուրդը, իսկ վերջին ընտրությունների արդյունքով ՀՀ ժողովուրդը տվել է իր գնահատականը:
Նիկոլի ասածը հետևյալն է՝ հաշիվ չպահանջեք: Ինչո՞ւ: Քանի որ բոլորն են հիշում՝ ինչեր էր ՔՊ-ն խոստանում թե՛ 2018-ին, թե 2021-ին, Նիկոլը խնդիր ունի պատասխանատվությունից փախչելու. օրինակ 2021-ին խոստանում էր Շուշին ու Հադրութը հետ բերել, մինչդեռ գնաց Եվրոպա ու Արցախը հռչակեց՝ Ադրբեջան: Ժամանակին հանդես էր գալիս որպես կրքոտ հայրենասեր, իսկ այսօր կոչ է անում Արարատը Աղրիդաղ համարել, Արցախն էլ՝ հայի հետ ոչ մի կապ չունեցող տարածք որւ Իլկհամի առաջ խոնարհվել: Ընդ որում՝ ՔՊ-ի դեպքում պետք է խոսել ոչ թե ծրագրերը թերակատարելու մասին, այլ հայտարարվածին հակառակ գործելու մասին: Այսինքն՝ խնդիրը ոչ թե տեխնիկական է, այլ գաղափարական-հայեցակարգային:
Ինչ վերաբերում է մարդկության պատմությանը, որին հղում է կատարել Նիկոլը, ապա այդ պատմությունը թերևս չի ճանաչում Նիկոլի պես երկրորդ մեկին, որը սեփական ազգը կործանած լինի, բայց շարունակի պաշտոնավարել ու դեռ մի բան էլ այլոց վրա մուննաթ գա ու «կուռաժիտ» լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: