ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 13-ին Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։Հանդիպման…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 13-ին Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացման և համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Կողմերն անդրադարձել են նաև ժամանակակից ագրոտեխնոլոգիաների և փորձի փոխանակմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ոռոգման համակարգերին, անասնաբուծությանը և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմանը։
Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա։ Խոսքը, մասնավորապես, գինեգործական, պտուղբանջարեղենային և ձկնաբուծական արտադրանքի մասին է։