Կասպից ծովի ջրի մակարդակը հասել է վերջին 200 տարվա ամենացածր մակարդակին: Կասպից ծովի ջրային պաշարների շուրջ 75%-ը ձևավորվում է գետերի, իսկ 25%-ը՝ տեղումների հաշվին։ Հիմնական սնուցող գետը Վոլգան է, որն ապահովում է Կասպից ծով մուտք գործող ջրի մոտ 80%-ը։
Ներկայիս միտումների պահպանման դեպքում Կասպից ծովի մակարդակը տարեկան նվազում է մոտ 10-20 սանտիմետրով։ Այս գործընթացը կարող է լուրջ հետևանքներ ունենալ շրջակա միջավայրի, առափնյա բնակավայրերի, ենթակառուցվածքների և ճահճային էկոհամակարգերի համար։
Կասպից ծովի ափերին գտնվում են հինգ պետություն՝ Ադրբեջանը, Իրանը, Թուրքմենստանը, Ղազախստանը և Ռուսաստանը։
