
ԵԱՏՄ-ի հետ կապված ես չեմ խուսափել գնահատականից և հրապարակային էլ ասել եմ, թե խնդրի էությունը որն է։ Բուն թեման այն է, որ ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, և մենք արդեն ասել ենք, որ համաձայն չենք»,- այս մասին ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ռուսական կողմի պնդումներին:
«Մնացածն արդեն ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ։ Մենք պետք է մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք, և եթե նույնիսկ հիմա վերադառնանք նախնական վիճակին, դրանից մեր օրակարգը չի փոխվում, որովհետև խնդիր է, երբ որ մեր արտահանումները կամ ներմուծումները կարող են կախված լինել կամ մեծապես կախված լինել մի օղակից»,- հավելեց Փաշինյանը։