Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան

Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում ենմ, որ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում ընդունել է Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) նորընտիր գործադիր տնօրեն և նախագահ Դիեգո Մեսա Պույոյին։

Դեսպանը շնորհավորել է վերջինիս պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և բարձր գնահատել Հայաստանի Հանրապետության և Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում Դիեգո Մեսա Պույոն իր պատրաստակամությունն է հայտնել խորացնելու և ընդլայնելու հիմնադրամի և Հայաստանի միջև համագործակցությունը՝ շրջակա միջավայրի պահպանության, կայուն զարգացման օրակարգի շրջանակում։

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով կգլխավորի Գլոբալ բնապահպանական հիմնադրամի պատվիրակությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment