Օգոստոսի 13-17-ին Երևանում և Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ինչպես նաև քամու ուժգնացում։Երևանում օգոստոսի 13-17-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին…
Օգոստոսի 13-17-ին Երևանում և Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ինչպես նաև քամու ուժգնացում։
Երևանում օգոստոսի 13-17-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում նախատեսվում է կարճատև անձրև ու ամպրոպ, որի ընթացքում քամին կուժգնանա 18-23 մ/վրկ-ով, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ-ով։
Հանրապետության տարածքում նույն օրերին գիշերային և կեսօրից հետո ժամերին շրջանների մեծ մասում կանխատեսվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին կլինի հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ընթացքում այն կուժգնանա մինչև 20-25 մ/վրկ։ Բացի այդ, օգոստոսի 13-17-ի երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում, ինչպես նաև Շիրակի մարզի որոշ հատվածներում քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում։
Ըստ Երևանի օգոստոսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալների՝ օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 2023 թվականին (40.5°C), նվազագույնը՝ 1981 թվականին (14.3°C), իսկ միջին օրական ջերմաստիճանը կազմում է 26.6°C։