Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 13-ին – armeniatoday.am

Հայաստանի շրջանների մեծ մասում օգոստոսի 13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին կլինի հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում օգոստոսի 13-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +31…+33°C։

Շիրակի մարզում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24…+29°C։ Կոտայքի մարզի լեռնային հատվածներում ցերեկը սպասվում է +23…+27°C, նախալեռնային հատվածներում՝ +28…+30°C։

Գեղարքունիքի մարզում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21…+25°C։ Լոռու մարզում ցերեկը սպասվում է +23…+27°C։ Տավուշի մարզի նախալեռնային հատվածներում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +24…+27°C, հովտային հատվածներում՝ +30…+33°C։

Արագածոտնի մարզի լեռնային հատվածներում ցերեկը սպասվում է +22…+26°C, նախալեռնային հատվածներում՝ +27…+32°C։ Արարատի մարզի նախալեռնային հատվածներում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +30…+33°C, հովտային հատվածներում՝ +31…+34°C։

Արմավիրի մարզում ցերեկը սպասվում է +31…+34°C։ Վայոց ձորի մարզի լեռնային հատվածներում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +23…+26°C, նախալեռնային հատվածներում՝ +31…+34°C։ Սյունիքի մարզի լեռնային հատվածներում ցերեկը սպասվում է +21…+24°C, նախալեռնային հատվածներում՝ +25…+29°C, հովտային հատվածներում՝ +32…+36°C։

Արցախում կանխատեսվում է մինչև +30 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment